copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:45 25-04-2024

Սահմանային շերտում մուտքը իրականացվելու է հատուկ ռեժիմով, թույլտվությունը տալու են սահմանապահ զորքերը

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է․

«Սահմանանշանները տեղադրվում են առնվազն միջազգային պայմանագրերի վավերացման և տարածքային փոփոխությունների առնչությամբ Սահմանադրության (հատկապես՝ 116-րդ և 205-րդ հոդվածներ), «Պետական սահմանի մասին» օրենքի մի շարք իրավանորմերի բացահայտ խախտմամբ, բայց սա դեռ խնդրի մի կողմն է:

Այսօր մարդիկ դեռ անարգել մոտենում են թաքուն տեղադրված սյուներին, նկարահանումներ անում, մինչդեռ՝ կարճ ժամանակ անց դա էլ չի լինելու: Մինչև 1 կմ դեպի Երկրի խորքը ձգվելու է սահմանային շերտ, որը մինչև 5 կմ լայնությամբ սահմանային գոտու մի հատվածն է, իսկ այդ շերտում մուտքը իրականացվելու է հատուկ ռեժիմով, մասնավորապես՝ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը տալը վերապահվելու է սահմանապահ զորքերին, ինչը նախապես պետք է համաձայնեցվի ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների հետ («Պետական սահմանի մասին» օրենքի 22-րդ հոդված):

Հանձնվող տարածքների հայկական պատկանելության իրավական հիմքերին հստակ անդրադարձել եմ նախկին գրառումներով ...»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ