Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 18:30 24-04-2024

«Արժանապատիվ» կապիտուլյացիան Բարեկամավանի ճանապարհին է

Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է․ «Իմ հայրենի Տավուշում տեղի ունեցողը արժանապատիվ կապիտուլյացիայի դրվագներից մեկն է: 2020-ի աղետից հետո սա առաջինը չէ, հավանաբար վերջինն էլ չի լինելու: Չեմ հեգնում, չեմ ծաղրում, չեն քննադատում, գրում եմ դառը իրականության և սառը, սթափ իրապաշտության գիտակցումով, որովհետև կարող էր և դեռ կարող է ավելի վատը լինել»։

Այս գրառման առաջին խմբագրմանը հեղինակը խոստացել էր․ «Մեկնաբանության մեջ մի լինք եմ դնում, որի անունը կարող է լինել՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ», սակայն ժամեր անց խոստումը ետ է վերցրել և լինք չի տեղադրել, ըստ երևույթին, լիովին բավարարված լինելով զուտ այն փաստով, որ կապիտուլյացիան «արժանապատիվ» է։ Ընդդեմ երևույթի այս որակման հանդես եկող օգտատերերը, սակայն, գրառողի հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս։ Վիրավորանքն, իհարկե, չեմ արդարացնում, բայց գիտակից մարդկանց արդարացի վրդովմունքն էլ պետք է հաշվի առնել։

Որովհետև կապիտուլյացիան զարդարվել է «արժանապատիվ» բառով, ապա սպասենք, որ առաջիկայում՝մարդկանց տեղահանումը կդառնա «պատվաբեր», էթնիկ զտումները կորակվեն, որպես «առողջարար», ցեղասպանությունները՝ որպես «կենսական նշանակության»․․․

Ի՞նչ է ստացվում։ Որ, օրինակ, սոցհարթակներում բավական լայն լսարան ունեցող Թաթուլ Հակոբյանն իր այդ մակդիրներով էապես մեղմացնելով ստեղծված աղետալի իրավիճակը, ընթերցողներին հավաստիացնում է, որ այն տոգորված է արժանապատվությամբ։

Նման կեղծիք տարածում է պատվիրատուն՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը, որպես Հայաստանի նվաստացման առաջնային շահառու, և կատարող Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, որի համար ոչ մի խնդիր չկա կտրտելու «հայրենիքի մնացորդ» դարձրած երկիրը և նվիրելու, ով ցանկանա՝ նրան։

«Արժանապատիվն» ամենաանհեթեթ բառն է, որը կարող էր օգտագործվել Հայաստանի համար այս ողբերգական դրության մեջ, քանի որ հազարավոր մարդկանց ապրուստի միջոցներից զրկելը, տեղահանելը և սեփական հողերը թշնամուն հանձնելը պետք է բնորոշել հակառակ իմաստի բառերով։

Ի դեպ, ամիսներ առաջ Թաթուլ Հակոբյանը Տավուշի Բարեկամավան գյուղ էր հրավիրում տնանկված արցախցիներին։ Բայց այդ նույն գյուղն այսպես կոչված անկլավների հանձնման դեպքում կհայտնվի անելանելի վիճակում։ Ներկայում գյուղի երեք կողմում թշնամին է։ Մոտ 18 կմ երկարությամբ ճակատը անմիջապես առնչվում է ադրբեջանական դիրքերին, որոնք գտնվում են գյուղից 700-800 մետր հեռավորության վրա։ Բարեկամավանի վարելահողերի մեծ մասն այժմ գտնվում է թշնամու վերահսկողության ներքո։
Հետաքրքիր է, «արժանապատիվ» կապիտուլյացիան ինչպե՞ս է ազդելու Բարեկամավանի վրա։ Արդյո՞ք Թաթուլ Հակոբյանը պատրաստ է այս դեպքում էլ «գունավորել» Հայաստանի համար բոլոր առումներով սև գործընթացը։

Անշուշտ, պատրաստ է։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան