copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 14:38 24-04-2024

Հադրութը, Ոսկեպարը, Գյումրին և Մեղրին բոլորիս հայրենիքն է ու դրա համար պետք է պայքարել․ զոհված կապիտանի դուստր

44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հայը կրկին կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, իսկ մենք` ամեն մեկս շարունակում ենք լուռ ապրել մեր առօրյայով։

Ընդամենը 4 տարի առաջ շատերը վտանգ չէին տեսնում, երբ թշնամին կուլ էր տալիս Արցախը։ Այդ նույն մարդիկ անգամ վտանգ չէին տեսնում 1 տարի առաջ, երբ Արցախն արդեն պաշտոնապես հայաթափվեց ու հանձնվեց թուրքին։

Բայց այսօր արդեն Արցախի բացակայության պայմաններում շատ բնակավայրեր արդեն դարձել են սահմանամերձ ու հիմա նոր են սկսում հասկանալ Արցախի կարևորությունը։
Այսօր արդեն թուրքին են հանձնվում Տավուշի գյուղերը, գուցե արմավիրցին, շիրակցին կամ արարատցին չեն հասկանում դրանց կարևորությունը, բայց երբեք չեմ ցանկանա, որ խոսք գնա Շենգավիթի հանձման մասին ու այս անգամ արդեն ավանցին չհասկանա, թե ինչու են մարդիկ պայքարում դրա դեմ։

Հասկացեք վերջապես, հայրենիքը ձեր հաշվառման հասեից ու կադաստրային գրանցում շատ ավելի մեծ է ու ցավոք սրտի հայրենիքի մեծ մասը նիկոլների պատճառով դարեր շարունակ կորցրել ենք։
Պետք է բոլորս հասկանանք, որ և Հադրութը, և Ոսկեպարը, և Գյումրին, և Մեղրին մեր բոլորի հայրենիքն է ու դրա համար պետք է պայքարել։

Ինչպես դարեր շարունակ, այնպես էլ հիմա Հայ Առաքելական եկեղեցին դարձել է հայ ժողովրդի առաջնորդը ու մենք բոլորս որդիներն նվիրումով պետք է հետևենք ու պայքարենք մեր երկրի, մեր հավատքի ու մեր երեխաների համար, եթե իհարկե չենք ուզում կրկին վերադառնալ Դեր Զոր»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ