copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:30 23-04-2024

Պատմությունը կեղծելու ջատագովները.Արցախը ՀՀ տարածքի քարտեզից դուրս է թողնվել նախքան հայաթափումը

Այն, որ գործող վարչակազմի ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուրացան Արցախը, հրաժարվեցին Արցախից և այն «նվիրեցին» Ադրբեջանին, անակնկալի չի բերում արդեն ոչ ոքի։ Փաստ է, որ նվիրելուց զատ ջանք չեն խնայում նաև Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մաս համարվող Արցախը ջնջել մեր պատմության էջերից։

Վերջերս հրատարակված Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի շուրջ բողոքի ու դժգոհության ալիքը դեռ չմարած՝ պարզվում է, անակնկալի գալու հերթական պատճառն ունենք։

Oragir.News-ի ձեռքի տակ է հայտնվել 4-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասագիրքը, որը տպագրվել է 2022 թվականի ամռանը։ Դասագրքի 136-137-րդ էջերում՝ «Շրջագայություն մեր երկրով» խորագրի տակ, ներկայացված է ՀՀ քարտեզը, բայց առանց Արցախ։



Ընդգծենք, որ այդ ժամանակ Արցախը դեռևս չէր հայաթափվել։ Ու չնայած այս հանգամանքին, պարզվում է՝ գրքում տեղ գտած քարտեզը ներկայացնում է ՀՀ տարածքն առանց Արցախի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ իշխող ուժը նախապես է տեղյակ եղել սպասվող իրադարձություններին։ ԿԳՄՍՆ-ում էլ որոշել են տարերքի մեջ մնալ, և իրենց երաշխավորությամբ տպագրված դասագրքի քարտեզից Արցախը «կուլ տալ»։

Հիշեցնենք, որ բողոքի ու դժգոհության լայն ալիք էր բարձրացրել նախորդ տարի հրատարակված Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը։ Քննարկման թեմա է դարձել դասագրքի 80-րդ էջում տեղ գտած քարտեզը, որն ընդգրկում է Տիգրան Մեծի կայսրությունը, ինչպես նաև ժամանակակից սահմանները։ Քարտեզի վրա նշված են նաև Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Ուշագրավն այն է, որ Արցախի սահմաններն առանձնացված և գծանշված չեն, այն ներկայացված է Լեռնային Ղարաբաղ (Արցախ)՝ Ադրբեջանի տարածքում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ