copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 21:45 23-04-2024

ՀՀ-ում իրավապահները ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունք են ցուցաբերում. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտը 2023 Country Reports on Human Rights Practices: Armenia («Երկրի զեկույցներ՝ մարդու իրավունքների պրակտիկայի մասին 2023. Հայաստան») տարեկան զեկույցում զեկուցել է անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրավապահների կողմից դաժան վերաբերմունքի կամ խոշտանգումների դեպքերի նկատելի աճի մասին։

«Բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ հաղորդել են իրավապահների կողմից իրենց կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ բռնության կամ խոշտանգումների դեպքերի զգալի աճի մասին և պնդում են, որ նման վարքագիծը դառնում է համակարգային և հաճախ անպատիժ մնում», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում:

Ընդ որում, Պետդեպ-ն իր զեկույցում նշում է, որ մարդու իրավունքների վերաբերյալ կարևոր մտահոգությունները ներառում են «կառավարության կողմից խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին հավաստի հաղորդումներ»։

Բացի այդ, զեկույցում խոսվում է «կամայական ձերբակալությունների կամ կալանավորումների, դատական ​​համակարգի անկախության հետ կապված լուրջ խնդիրների, անձնական կյանքին կամայական կամ ապօրինի միջամտության, հանցագործությունների, որոնք ներառում են բռնություն կամ բռնության սպառնալիք լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների, քուերի կամ ինտերսեքսների նկատմամբ, ինչպես նաեւ մանկական աշխատանքի վատթարագույն ձեւերի առկայության մասին»։

«Կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ վստահության արժանի քայլեր՝ նախկին և ներկա պետական ​​պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու և պատժելու համար:

Առաջընթաց չի հաղորդվել 2020 թվականին ռազմական գործողությունների ժամանակ հայկական զինուժի կամ անհատների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումների վերաբերյալ կառավարական հետաքննությունների իրականացնման մասին», - ընդգծում է ԱՄՆ Պետդեպարտամենտը իր զեկույցում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից