Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:20 23-04-2024

Խաղաղության օրակարգ ասվածը դատարկաբանություն է, որևէ հիմք չունի․ Գեղամ Ստեփանյան

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած միջոցառումների շրջանակներում, այսօր՝ ապրիլի 23-ին «Բեսթ վեսթերն պլյուս կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Ցեղասպանություններ և էթնիկ զտումներ 21-րդ դարում» գիտահանրամատչելի կոնֆերանսը։

Կոնֆերանսի ընթացքում բանախոսեցին՝ Էդգար Էլբակյանը, Հայկ Դեմոյանը, Բորիս Թամոյանը, Գեղամ Ստեփանյանը, Սվանտե Լունդգրենը, Սերգեյ Մելքոնյանը, Լևոն Գրիգորյանը, Արմենակ Թոքմաջյանը, Սիրանուշ Սահակյանը և Միքայել Մալխասյանը։

Միջոցառման ընթացքում խոսվեց Ցեղասպանության զոհերի թվերը հրապարակելու իշխանական պատգամավորի նախաձեռնության մասին։ Քննարկվեց Հայաստանին կրկին սպառնացող մոտալուտ պատերազմի վտանգի մասին հարցը։

Oragir.News-ի հարցին, թե Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներից հետո որքանո՞վ է իրատեսական, որ Տավուշի 4 գյուղերը հանձնելուց հետո հնարավոր կլինի տևական խաղաղություն հաստատել, Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․

«Այն ամենի միջով, ինչի միջով մենք անցել ենք, մեզ արդեն իսկ հոգեբանորեն ցույց է տալիս, որ խաղաղության օրակարգ ասվածը դատարկաբանություն է, որևէ հիմք չունի»։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ ամեն անգամ ադրբեջանական շղթայի պահանջն իրականացնելը, բերելու է հաջորդ պահանջի իրականացմանը։ Նա նշեց նաև, որ խաղաղության օրակարգի նկատմամբ որևէ լավատեսություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում