copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:45 23-04-2024

Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի» վերտառությամբ հոդված է հրապարակել․

«Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով դուրս գալ փողոցու ասել, որ սա մեր եկեղեցին է։

Երկու օր է` նորմալ մարդիկ իրար ասում են. «Էս ի՞նչ հարձակում են սկսել եկեղեցու դեմ, Բագրատ Սրբազանի դեմ, մյուսների դեմ»։ Հարցադրումը ինքնին սխալ է։

Կարծում եմ` ժամանակն է, որ մենք մերկյանքին ու մեր շուրջը տեղի ունեցողինչնայենք որպես ֆիլմ, այլ լինենքդերակատար։

Սա ֆիլմ չէ, որտեղ ինչ-որ մարդիկ ինչ-որեկեղեցու դեմ չեն արշավ սկսել, այլ կոնկրետիշխանությունը` մեր հայ առաքելականեկեղեցու դեմ։
Մեր, սովորական մարդկանցդերակատարումը ճիշտ պատկերացնելուհամար պետք է հիշեցնել, որ սա այնեկեղեցին է, որտեղ.

1. Մկրտվել ենք մենք
2. Պսակադրվել ենք
3. Հուսահատված պահին օգնություն ենքխնդրել
4. Մոմ ենք վառել ու աղոթելամենանվիրական բաների համար
5. Մկրտել ենք մեր երեխաներին
6. Մեր հոգևորականների բառերի ներքոերկնային կյանք ենք ճանապարհել մերհարազատներին
7. Ամենաուրախ պահերին շնորհակալությունենք ասել

Վերջապես պատերազմի օրերից այսեկեղեցու հոգևորականներն են մտել տուն առտուն, ու փրկել հազարավոր մարդկանցխելագարվելուց։

Այս եկեղեցին է, որ թույլ չի տալիս, որ մենքվերջնականապես վերածվենք անասունի, հանրային բարոյականության ու «չիկարելիի» գծեր է պահում։

Ի դեպ, Վրաստանն իրեն բաժին հասածպատմական աղետից դուրս եկավ մեծապեսնաև վրաց եկեղեցու շնորհիվ, որը և՜միավորեց, և՜ հորդորեց, և՜ ներքինհաշտության մղեց, և՜ մարդ մնալպարտադրեց։ Մենք գնալու ենք նույնճանապարհով։ ՄԱՐԴԸ պետք է լինի եկեղեցու կողքին։

Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցիկառուցած մեր ազդեցիկ, հեղինակավորհայերը։ Որովհետև եկեղեցի կառուցելըենթադրում է` պահպանել եկեղեցին կեղտոտարշավանքներից, հառակ դեպքում նրանք կլինեն ուղղակի որպես կառուցապատողներ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում