copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:33 22-04-2024

Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը, քիչ առաջ հատելով Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս։ Ռուսական «Ուրալ»-ներին ու «ԿամԱԶ»-ներին ուղեկցել է Հայաստանի ռազմական ոստիկանության մեքենան։

Թե Գորիսից ուր են գնալու ռուս խաղաղապահները, հստակ չէ։ Նախորդող օրերին ադրբեջանական մամուլում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ ռուսական կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս էր գալիս Ադրբեջանով։