copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:56 22-04-2024

Եթե չենք կարող իրավիճակ ստեղծել, որ 2 գյուղերն իրար դիմաց ապրեն, ուրեմն՝ վատ է ամեն ինչ․ Հովիկ Աղազարյան

Այսօր Նիկոլ Փաշինյանի աջակիցների շրջանում հաճախ կարող ենք լսել այն միտքը, որ ցավոտ և զգալի զիջումներից հետո կարող ենք հանգիստ ապրել։ Որոշ մարդիկ անհիմն հույսեր են տարածում, թե 4 գյուղերը ստանալուց հետո Ադրբեջանը զուսպ կլինի իր ցանկություններում և պահանջներում։

Հարց է առաջանում, ինչու՞ այսպես մտածող մարդիկ այժմ հանգիստ չեն շրջում օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհով, Շուռնուխում իրենց տները կորցրած մարդկանց չեն վստահեցնում, որ այսուհետ նրանք հանգիստ ապրելու են։

Oragir.News-ն այս թեմայով խոսեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, հասկանալու համար պատգամավորի կարծիքը կապված հանրային այսպիսի գնահատականների հետ։

«Այդպես են մտածում, որովհետև դեռ սահմանները չեն գծվել, խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ։ Հետևաբար՝ ձգտում ենք, որ դա տեղի ունենա։ Այդ ժամանակ արդեն կլինի այնպես, ինչպես ուզում են բոլորը»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում ժամանակին եղել են ժողովուրդներ, որոնք իրար մորթել են, բայց այսօր Եվրոպայում կան փողոցներ, որի մի մայթին մի պետություն է, մյուս մայթին մեկ ուրիշ։

«Հիմա մենք, եթե չենք կարող այդպիսի իրավիճակ ստեղծել, որ երկու գյուղեր իրար դիմաց ապրեն, ուրեմն՝ շատ վատ է ամեն ինչ»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանակից գյուղերը հանձնելու մասին փաստաթղթի ստորագրումից հետո բողոքի ցույցեր են սկսվել, գյուղացիներն ու նրանց աջակցող քաղաքացիները մի քանի օր շարունակ փակել են մարզի կարևոր ճանապարհները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել