copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:07 21-04-2024

Սևանում իրականացվել է «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը» օպերացիան. Range Rover-ն ու Mercedes-ը տեղափոխվել են «պլաշչադկա»․ shamshyan.com

Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները շրջում են դիմապակին ամբողջությամբ մուգ, սև թաղանթապատված և կողային ապակիները մգացված վիճակում։

Պարզվում ե, որ «Mercedes»-ի վարորդ 24-ամյա Արթուր Գասպարյանը լինում է առանց վարորդական իրավունքի վկայականի, ավտոմեքենան՝ առանց ապպա պայմանագրի, առանց տեխնիկական զննության է լինում, կողային ապակիները մգեցված են, դիմացի ապակին էլ թաղանթապատված, իսկ «Range Rover»-ի վարորդ 31-ամյա Սուրեն Հարությունյանը ավտոմեքենան վարել է մգեցված կողային ապակիներով և թաղանթապատված դիմապակիով։

Ավտոմեքենաներում են եղել քրեական պատմություններով հայտնի, մի քանի քրեական գործով այս պահին էլ անցնող, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված, Երևանի բնակիչ, «Ճվճվ Արո»-ի անուղղելի որդին՝ 31-ամյա Սերժ Վարդանյանը, մի քանի քրեական գործերով անցնող, Երևանի Արաբկիր վարչկան շրջանում բնակվող 29-ամյա Վոլոդիա Մուդիրյանը, նրանց ընկերները, Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ 40-ամյա Սուրեն Գասպարյան ու 29-ամյա Գևորգ Խոստեղյանը։

Երբ պարեկները ավտոմեքենաները տեղափոխում էին պահպանվող հատուկ տարածք «Ճվճվ Արո»-ի վորդի «Սերժուլիկ» մականվամբ Ս․ Վարդանյանը փորձում էր պարեկներին համոզել, որ մեքենաները չտանեն և ինքը պետք է 1 ժամվա ընթացքում լինի տանը, քանի որ եթե 1 ժամից 1 րոպե էլ ուշանա դատարանը նրա խափանման միջոցը կփոխի ու նորից «վազվրատ» կանի «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։

Տեսնելով , որ չի կարողանում համոզել պարեկներին, տաքսիով վերադառնում է Երևան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ