copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:57 21-04-2024

Նիկոլ Փաշինյանը Վանաձորում կուսակցության նիստ է արել

Ապրիլի 20-ին Վանաձորում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

Նիստին մասնակցել են Կուսակցության Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և Կուսակցության վարչության անդամներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։