Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:25 20-04-2024

Թուրքիան ծրագրում է 2025-ին նավթի որոնումներ սկսել Սոմալիում

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը ռուսական «NTV» հեռուստաալիքի հետ զրույցում նշել է, որ Սոմալիում՝ ծովային հատվածում, ծրագրում են նավթի պաշարների որոնման նպատակով խորքային հորատումներ սկսել 2025-ին, գրում է ermenihaber.am-ը:

Ինչ վերաբերում է Թուրքիայում երկրաբանական հետախուզական աշխատանքներին, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշել է, որ այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։

«Կան նավթահորեր, որոնք մենք նախատեսում ենք հորատել Հաքքարիում, Վանում, Գաբարից դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքներում, 2024թ համար ունենք շատ հավակնոտ հետախուզական ծրագիր՝ 140 հորատում, հուսով եմ, որ արդյունքում մենք կհայտնաբերենք նոր պաշարներ՝ դրանք ավելացնելով եղածներին»,- նշել է Բայրաքթարը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան