copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:07 20-04-2024

Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ հերթական զիջմանն են գնալու Տավուշի հատվածում:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ տեղի ունեցած պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքում՝ հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից:

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ, իբր, «մեկնաբանելով» ԱԳՆ-ի այս հայտարարությունը՝ նշել են, որ սահմանազատումից հետո 4 գյուղերի հատվածում զինված ուժերը հետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին: Արդյունքում՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց եւ Ոսկեպար գյուղերին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը պնդում է՝ Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է:

-Պարո’ն Հակոբյան, ծանո՞թ եք Տավուշում սահմանազատման մասով երեկ արված պաշտոնական հայտարարություններին, ինչպե՞ս դա կմեկնաբանեք, Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ է լինելու Տավուշում:

-Ես չեմ տեսել այդ հայտարարությունը: Ես հոգնել եմ. ամեն ինչ ասել եմ, հենց ձեր օրաթերթի հետ զրույցում մի քանի անգամ ասել եմ՝ նայեցե՛ք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, էնտեղ ամեն ինչ գրված է, հերթով կատարվելու է:

-Այսինքն՝ Տավուշում կատարվո՞ղն էլ է բխում նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

-Այո՛, 2 տարի առաջ ինչ ասել եմ, ուժի մեջ է:

-Պարո’ն Հակոբյան, բայց այդ եռակողմ հայտարարությունը միայն Արցախին էր վերաբերում, ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումների մասին խոսք չկա այնտեղ:

-Մենակ Արցախին չի վերաբերում, Հայաստանին, Ադրբեջանին ու Ռուսաստանին էլ է վերաբերում:

-Եռակողմ փաստաթղթի ո՞ր կետի համաձայն է Տավուշում զիջումներ արվում:

-5-րդ կետի համաձայն:

-Պարո’ն Հակոբյան, վարչապետի աշխատակազմից իբրեւ թե պարզաբանում են, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում ոչ թե 4, այլ 2,5 գյուղ է ստանում. ի՞նչ է սա նշանակում:

-Չգիտեմ, ես հայրենիքը գյուղով չեմ չափում:

-Պարո’ն Հակոբյան, նաեւ կա համաձայնություն կողմերի միջեւ, որ սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին. սա ի՞նչ է ենթադրում, ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ:

-Իմ հայրենիքը հանձնել են Ադրբեջանին, ես փախստական եմ, գործ չունեմ, չեմ կարող ասել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից