Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:09 19-04-2024

ԿԽՄԿ-ն Բաքվում գերեվարված Վարդանյանի՝ հացադուլ հայտարարելուց հետո չի կարողանում տեսակցել նրան

Ռուբեն Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, ապրիլի սկզբից մինչ օրս տեղեկություն չունի հոր մասին։ Tert.am-ի փոխանցմամաբ՝ այս մասին նա ասել է Ֆրանսիական LE FIGARO պարբերականին տված հարցազրույցում։

Նա հայտնել է, որ ապրիլի սկզբից իրեն ու իր մորը արգելվել է ցանկացած շփում։ Իսկ հոր հացադուլ հայտարարելու մասին նա իմացել է միայն երեկ` ռուս փաստաբանից։

«Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին: Սա մեզ չափազանց անհանգստացնում է։ Հայրս 55 տարեկան է, նա արդեն 200 օր է` հյուծվում է Բաքվի բանտում, և սա այն բանից հետո, երբ նա, ինչպես Արցախի ողջ բնակչությունը, շուրջ տասն ամիս գտնվում էր շրջափակման մեջ»,– ասել է Դավիթ Վարդանյանը։
Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական բանտում Ռուբեն Վարդանյանը չի կարողանում շփվել նաև իր հետ միաժամանակ անազատության մեջ գտնվող Արցախի մյուս պետական գործիչների հետ։ Դավիթ Վարդանյանը համոզված է, որ նրանք գտնվում են նույն կալանավայրում, բայց չեն կարող տեսնվել կամ խոսել միմյանց հետ:

Դավիթ Վարդանյանի տեղեկություններով` Ռուբեն Վարդանյանին չի կարողանում տեսակցել նաև Կարմիր խաչը։

Նա հույս է հայտնել, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած Ֆրանսիայից, կկարողանան շուտափույթ այցելել ու ստուգել իր հոր և Արցախի մյուս բանտարկված գործիչների կալանքի պայմանները և առողջական վիճակը։
«Դա պետք է անել հնարավորինս արագ։ Քանի դեռ ուշ չէ»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է դատավարությանը, ապա այն պետք է տեղի ունենար հունվարին։ Դավիթ Վարդանյանը հայտնել է, որ այն հետաձգվել է մինչև մայիս։ Հիմա, ըստ նրա, մեծ է հավանականությունը, որ դատավարությունը կրկին կհետաձգվի։

«Կասկած չկա, որ պատճառն այն է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները չեն կարողանում ապացույցներ հավաքել նրա դեմ առաջադրված շինծու մեղադրանքների վերաբերյալ՝ ահաբեկչության ֆինանսավորում, անօրինական կամ զինված խմբավորումների ստեղծում, Ադրբեջանի Հանրապետության սահմանի ապօրինի հատում»,– ասել է նա։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Բաքվի բանտում պահվող բարերար և գործարար, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ապրիլի 5–ից հացադուլ է սկսել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնեցին, որ չեն կարող տեղեկություններ հրապարակել Բաքվում պահվող հայերի մասին։

Ամենից շատ դիտված

14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
17:43 Աննկարագրելի քաղցրություն. Շուշաննա Թովմասյանը ցույց է տվել փոքրիկ Էտնային
16:53 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել
13:15 ԱՄՆ-ը՝ TRIPP-ի մասին․ երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան
12:47 Ինչ հարցեր են քննարկվել Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում