copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:42 19-04-2024

Արամ Ա Կաթողիկոսը ՄՔԴ դատախազի հետ քննարկել է ադրբեջանական սադրանքները

Արամ Ա․ Կաթողիկոսը ընդունել է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օքամպոյին: Այդ մասին հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Այսօր՝ Ուրբաթ, 19 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Միջազգային Քրէական Դատարանի հիմնադիր եւ անոր առաջին դատախազ (2003-2012) Դոկտ. Լուիս Մօրէնօ-Օքամփօ:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ լայնօրէն անդրադառնալու Ազրպէյճան-Արցախ-Հայաստան վերջին տարիներու յարաբերութեանց, Արցախի դէմ Ազրպէյճանի 44-օրեայ պատերազմին, Արցախի շրջափակումին եւ անոր հետեւած Արցախի ժողովուրդի բռնագաղթին եւ Արցախի հայութեան դատը միջազգային օրէնքի լոյսին տակ Միջազգային Քրէական Դատարան ներկայացնելու կարելութիւններուն:

Հանդիպումին ներկայ էր նաեւ դատախազին ընկերացող Միջազգային Ընկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիօ Նալպանտեան:

Հանդիպումէն ետք, անոնք ճաշի հիւրը եղան Վեհափառ Հայրապետին:

Յայտնենք, որ Դոկտ. Լուիս Մօրէնօ-Օքամփօ Անթիլիաս կը գտնուի Նորին Սրբութեան հրաւէրով. այս գիշեր ան հրապարակային դասախօսութիւն մը պիտի տայ Անթիլիասի Մայրավանքէն ներս եւ վաղը առաւօտ ներկայ պիտի գտնուի Արցախի նուիրուած համագումարի առաջին նիստին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ