copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:30 17-04-2024

Նիկոլ Փաշինյանն իր վարկանիշի անկմանը զուգահեռ ավելի է խստացնելու ընդդիմադիրների նկատամբ բռնաճնշումները

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ձերբակալված քաղաքացի Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին տեղեկությունները խոր մտահոգության տեղիք են տալիս։

Մանավանդ, որ արդեն մեկ օրից ավելի ՆԳՆ-ից կամ այլ իրավապահ կառույցից ոչ մի պաշտոնական մեկնաբանություն դրանց վերաբերյալ չկա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կիսվելով «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությամբ։

«Կարելի կլիներ հուսալ, թե իրավապահները արդար քննություն կապահովեն ինչպես քաղաքացուն խոշտանգելու, այնպես էլ՝ հանրային տրանսպորտում նրա մասնակցությամբ միջադեպի հարցում, եթե քաղաքական հրահանգի մասին վկայող անհերքելի ապացույցներ չլինեին։ Հիշեցնեմ՝ անմիջապես այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվեցին իշխանական պատգամավոր Ասլանյանի մասնակցությամբ միջադեպի կադրերը, տարբեր ռանգի ՔՊ-ականներ, սկսած քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, շտապեցին «ամենախիստ» պատիժը պահանջել իրավապահներից, միանգամից նշանակելով ե՛ւ միջադեպի մեղավորին, ե՛ւ «պատվիրատուներին», իսկ վարչապետի ընտանիքի հետ կապված դեղին մամուլն անգամ սկսեց ֆիզիկական հաշվեհարդարի, ընդհուպ մինչեւ սպանության կոչեր տարածել։

Վերջին շրջանում ընդդիմախոսների դեմ վերբալ եւ ֆիզիկական ագրեսիայի բազմաթիվ դրսեւորումները՝ ոստիկանական բռնությունները, մանր ու մեծ իշխանիկների լկտի բառապաշարը եւ իշխանամերձ մամուլի ապատեղեկատվական արշավները սովորական երեւույթ են դարձել։ Գումարելով դրանց այս վերջին միջադեպը, կարելի է վստահաբար պնդել, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցությունը, իր վարկանիշի անկմանը զուգահեռ, ավելի է խստացնելու ընդդիմադիրների նկատամբ բռնաճնշումները, իսկ իրավապահ համակարգը ավելի ու ավելի է վերածվելու ՔՊ կամայականությունները իրագործող բութ գործիքի։ Ուստի, կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ եւ վերջ դնելու ստի, կեղծիքի, իսկ հիմա արդեն՝ բռնության վրա հիմնված այս իշխանությանը»,– ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
17:11 Շվեդիան ավիացիա է կիրառել՝ Բալթիկ ծովի վրա ռուսական ռազմական ինքնաթիռների պատճառով