copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:27 17-04-2024

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի ագրեսիվ պատերազմը, ինչպես նաև մի շարք մասնակից պետություններում վերջին տարիներին ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների բազմաթիվ խախտումները զգալիորեն վատթարացրել են հարաբերությունները ԵԱՀԿ անդամների միջև։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգը, հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։

«Մենք միասին չկարողացանք բարեխղճորեն իրագործել մեր ընդհանուր որոշումները: Արդյունքում, պետությունների միջև անվստահությունն աճում է, և վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ նվազում է»,- ասել է Բորգը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում։

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ «մնում է սպառնալիքի տակ»։ Ըստ Բորգի՝ կազմակերպությունը, Ուկրաինայից զատ, իր ուշադրությունը կենտրոնացրել է ձգձգվող հակամարտությունների վրա, այդ թվում՝ Մերձդնեստրում և Հարավային Կովկասում։

«Իմ վերջին այցերը Սերբիա, Կոսովո և Մոլդովա, ինչպես նաև առաջիկա այցը Հարավային Կովկաս հանդիսանում են գործընկերների հետ երկխոսության մեր համատեղ ջանքերի մի մասը՝ վստահությունը վերականգնելու և ԵԱՀԿ-ի դերն ամրապնդելու համար»,- հայտարարել է Մալթայի ԱԳ նախարարը։

Բորգը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ