Ներքին 2 տարի առաջ - 11:35 17-04-2024

Փաշինյանի այցին ընդառաջ Ոսկեպարում ուժեղացված ծառայություն է իրականացվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվում է Տավուշի մարզ՝ հանդիպելու Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչների հետ։

Oragir.News-ը ֆիքսել է Փաշինյանի ավտոշարասյունը և այդ պահին նրան ազդանշաններ տվող վարորդներին։

Oragir.News-ի տեղեկություններով Ոսկեպարում վաղ առավոտից ուժեղացված ծառայություն են իրականանցնում Ոստիկանության, ինչպես նաև ՊՊԾ աշխատակիցները։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ օրակարգով է Փաշինյանը գնում Ոսկեպար, սակայն, խոսնակի հեռախոսն անջատված էր։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց, նա անջատեց հեռախոսը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը նույնպես հեռախոսազանգերին չպատասխանեց։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել