copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:47 17-04-2024

Փասադենայում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացվի

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի հայկական կոալիցիան հայտարարել է, որ ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ քաղաքի հուշահամալիրի մոտ կանցկացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Massispost-ը։

Միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հայ համայնքի շարունակական պահանջների վրա, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Միջոցառումը նաև ընդգծում է, թե ինչպես ցեղասպանությունը չճանաչելը և չպատժելը կարող է հանգեցնել դրա կրկնությանը, ինչի վկայությունն են Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները և ցեղասպանության արշավը Լեռնային Ղարաբաղում։

Ապրիլի 21-ին տեղի ունենալիք միջոցառումը կսկսվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հանդիսավոր ոգեկոչմամբ, որին կհաջորդի Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունների հեռարձակումը, որի ընթացքում ելույթ կունենա օրվա հիմնական բանախոս՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամը ներկայացնող Սեդա Անթեքելյանը, ինչպես նաև Կոնգրեսական Ջուդի Չուն։

«Մենք հրավիրում և քաջալերում ենք ամերիկահայերին և Փասադենայի ընդհանուր համայնքին միանալ մեզ և ներկա գտնվել ոգեկոչման այս կարևոր միջոցառմանը»,- հայտարարել է Փասադենայի հայկական կոալիցիայի անդամ Պողոս Փաթաթյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին