copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:44 16-04-2024

ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ժամանակավորապես հետ է կանչում իր տեսուչներին Իրանից՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպության ՌԴ-ի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«Տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին Իրանի միջուկային օբյեկտներից»,- գրել է դիվանագետը։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում սրումը չի ազդել Իրանի միջուկային օբյեկտների տեսուչների աշխատանքի վրա։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ Իրանի իշխանությունները գործակալությանը հայտնել են, որ ապրիլի 14-ին հանրապետության միջուկային օբյեկտները կփակվեն անվտանգության նկատառումներից ելնելով։ Գրոսսին նշել է, որ տեսուչների անվտանգության համար կազմակերպությունը որոշել է ստուգումներին վերադառնալ ապրիլի 16-ին։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից