copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:00 15-04-2024

Քննիչների գաղտնապահությունը թույլ չի տալիս ճանաչել կոկաինի մաֆիայի պարագլուխներին

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը նկատելի արդյունքների մասին հանրությանը քիչ բան է հայտնի։ Մասնավորապես՝ հայտնի չէ, թե ովքեր են այսպես կոչված՝ կոկաինի մաֆիայի պարագլուխները, որոնք շարունակում են թմրամիջոցներ ներկրել Հայաստան։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 2023 թվականի մայիսի 13-ին Հայաստան է ներմուծվել մոտ 1 տոննա կոկաին՝ Պանամա-Իտալիա-Վրաստան երթուղով, որը հայտնաբարվել և առգրավվել է ԱԱԾ ծառայողների կողմից։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի Քննչական Կոմիտե, պարզելու համար, թե 10 ամիս անց ի՞նչ փուլում է գործը, և արդյո՞ք որևէ մեկին մեղադրանք առաջադրվել է։ Սակայն մեզ ընդամենը տեղեկացրին, որ տվյալ գործով նախաքննությունը շարունակվում է․

«Այդ գործով 4 մեղադրյալ ունենք։ Բայց թե՝ ովքեր են, հրապարակման ենթակա չէ»,- հայտնեցին ՔԿ-ից։

Նույն ժամանակահատվածում Հայաստան էր ուղարկվել մոտ 3 տոննա կոկաին, որն ուղևորվել է Էկվադորից։ Այն առգրավվել են Սիցիլիայում։

800 մլն եվրո գնահատվող արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։

ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ այս գործով ևս փաստական տվյալ չեն կարող տրամադրել։

«Սիցիլիայի հետ մենք ի՞նչ կապ ունենք, եթե իրենց մոտ են բռնել մենք ի՞նչ կարող ենք անել»։

Նկատենք նաև, որ հանրային խոսույթում շրջանառվում են չհիմնավորված կասկածներ, թե ապօրինի թմրաշրջանառությունն ունի բարձրաստիճան հովանավորներ։ Սակայն քննչական մամինների աշխատանքային գաղտնապահությունը հնարավորություն չի տալիս հանրությանը ծանոթանալու բացահայտված գործերով կասկածյալների անձնական տվյալներին ու գտնելու նրանց ենթադրյալ կապերը ազդեցիկ պաշտոնյաների հետ, ճանաչելու կոկաինի մաֆիայի ազդեցիկ պարագլուխներին։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան