Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:28 15-04-2024

«Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե ոչ. ՔՊ խմբակցության քարտուղար

«Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե ոչ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցներրի ժամին հայտարարել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով աշխատում է իր ժողովրդավարությունն ամրացնելու և զարգացնելու վրա։ Գնահատում ենք միջազգային գործընկերների զեկույցները, ելնում ենք դրանից, ընդունում ենք ի գիտություն և շարունակում են զարգացնելու մեր ժողովրդավարությունը։ Համաշխարհային երկրների շարքում ՀՀ-ն ամենաժողովրդավար երկրներից մեկն է, այդպես շարունակելու է մնալ և այդպես է լինելու այսուհետ միշտ»,- ԱԺ-ում անդրադառնալով «Freedom House»-ի վերջին զեկույցին՝ ասել է Արթուր Հովհաննիսյանը։