copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:09 14-04-2024

Իրանի հարձակումն անհաջող էր, դա Իսրայելի համար հաղթանակ էր. Բայդենը՝ Նեթանյահուին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա անհաջող էր, ինչը հրեական պետության համար հաղթանակ է դարձել։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ըստ նրանց՝ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ հրեական պետությունն այս օրը կարող է հաղթանակ համարել, քանի որ Իրանի հարձակումն անհաջող էր։

Բայդենը հավելել է, որ Իսրայելի գործողությունները ցույց են տվել նրա «գերազանց ռազմական հնարավորությունները»։

Միևնույն ժամանակ Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նաև ասել է, որ Վաշինգտոնը չի մասնակցի Իրանի դեմ հարձակողական գործողություններին, հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։

Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ