copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 23:59 12-04-2024

Հնդկաստանի Նոիդա քաղաքում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը

Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Հնդկաստանի Նոիդա քաղաքում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը․

«Սույնով տեղեկացնում ենք, որ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կապակցությամբ, Հնդկաստանում ՀՀ դեսպանության և Հնդկաստանի Մեդիա և զվարճանքի արդյունաբերության միջազգային պալատի (ICMEI) համագործակցությամբ, ս.թ. ապրիլի 19-ին Նոիդայում կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը:

Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին, մասնավորապես՝ հայ համայնքի հարգարժան ներկայացուցիչներին, մասնակից դառնալու միջոցառմանը. հասցեն և ժամն՝ ըստ ներկայացված պաստառի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին