Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:20 12-04-2024

Էս իշխանության սաղ որոշումներն էլ անհեթեթ են. գյումրեցին՝ հիվանդանոցները միավորելու մասին 

Արդեն հայտնել էինք, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի կառավարության որոշմամբ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ն վերակազմակերպվել է «Գյումրի» ԲԿ-ի հետ։ Մասնավորապես`
մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ։

Շիրակի մարզի բնակիչների սրտով չեն այս միավորումները։

54-ամյա Ժենյա Մաթևոսյանն ասում է, որ իշխանությունների ոչ մի որոշման մեջ տրամաբանություն չկա։
«Ըդքան 2012 թվից Ավստրիական հիվանդանոցի էս բաժանմունքը կար, էն վախտ պետք էր, հմի հանկարծ որոշեցին, որ պտի միավորեն, որ ավելի լավ էղնի՞: Հարսս էլ, աղջիկս էլ էս ծննդատանն են ծննդաբերել, բավականին բարձր մակարդակի է եղել ծառայությունը։ Բժիշկները հոգատար են, չիդես ընչի շիլաշփոթ կսարքեն։Ես մե բանմ եմ հասկցել, որ էս իշխանության սաղ որոշումներն էլ անհեթեթ են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է տիկին Ժենյան։

Մեկ այլ բուժառու էլ ասում է, որ փաստացի խախտվում է մարդու ընտրության իրավունքը։
«Ես կարո՞ղ եմ չէ որոշել, որ ծննդատուն գնալ, որ բժշկ, իսկ իրենք մեզ հնարավորություն չեն տալիս։Քաղաքում 2 ծննդատուն կար, հիմա ամեն ինչ փակում են, ասում են, որ ծառայության որակը ավելի լավը լինի։Գոհ ու շնորհակալ ենք, փակելով չէ, որ պիտի ծառայության որակը բարձրանա»:

Ամիսներ առաջ Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը այսպես մեկնաբանեց Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության միավորումը.
«Այնպես չէ, որ ծառայությունները որակյալ չեն եղել, ուղղակի՝ երբ 2012 թվականին Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» բացվեց մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը, Գյումրու հեղինակավոր ծննդատունը խնդիրներ ունեցավ, լուրջ պարտքեր կուտակեցվին, անգամ շրջանառվում էր ծննդատունը փակելու տարբերակը»։

Ընդգծեց, որ կառավարության քայլերը բացառապես բժշկական ծառայությունների որակի բարձրացումն է։
Գյումրիում գործող ծննդատները միավորվել են, հիմա քաղաքում գործում է մեկ ծննդատուն` Գյումրի ԲԿ-ի ծննդատունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան