copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:35 11-04-2024

Շարունակում եմ մնալ վարչապետ, որովհետև տիրապետում եմ հայոց լեզվի հոգուն, էմոցիային․ Փաշինյան

Եթե ինձ որևէ մեկը հարցնի, թե ի՞նչն է պատճառը, որ ես ձեր թվարկածներից հետո շարունակում եմ մնալ ՀՀ վարչապետ, կներեք էս զեղման համար, ես կասեմ՝ որովհետև ես տիրապետում եմ մեր ազգային արժեքներից ամենակարևորներից մեկի՝ հայոց լեզվի ոչ միայն տառին, այլև հոգուն, ոգուն, էմոցիային, որով ես զգում եմ նաև ՀՀ քաղաքացիների զգացումները և էմոցիաները: Այդ մասին ԱԺ-ում՝ իր ամփոփիչ ելույթում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։