Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:54 11-04-2024

Ուր՞ են անհետացել խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած մոտ 10 կուսակցությունների ներկայացուցիչները․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ձեւավորել էր արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների նոր հարթակ: Փաշինյանն իր ՔՊ-ին սատելիտ քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպում, քննարկումներ էր ունենում, ու տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանի ապագայի համար կարեւոր հարցերը Նիկոլ Փաշինյանը նրանց հետ է լուծում:

ՔՊ-ամերձ այս ֆորմատում խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած մոտ 10 կուսակցությունների ներկայացուցիչներն էին՝ «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ից Տիգրան Արզաքանցյանը, «Հայաստանի եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյանը, «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Հետզհետե այս ֆորմատը մաղվեց, ավելին՝ հարթակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այսօր արդեն որպես ընդդիմադիր են հանդես գալիս ու քննադատում են Փաշինյանին: Իսկ ո՞ ւր է անհետացել հիմա այս հարթակը, արդյո՞ք այն լուծարվել է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստանի եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն ասաց, որ վերջին անգամ արտախորհրդարանական ուժերի ֆորմատով հանդիպում եղել է նախորդ տարի՝ սեպտեմբերին:

«Հատուկ որոշում չի եղել, թե ֆորմատը փակվում է, հանդիպումներ չեն լինելու, չնայած՝ ես ինքս կարծում էի, որ ֆորմատն այլեւս սպառված է, բայց նախորդ տարի է վերջին հանդիպումը եղել»,-ասաց նա:
Խզմալյանը նաեւ պատմեց որ ամիսներ առաջ՝ փետրվարին, իրեն կրկին զանգահարել են վարչապետի աշխատակազմից եւ հետաքրքրվել՝ ինչ դիրքորոշում ունի, եթե նույն ֆորմատով հանդիպումներ կրկին լինեն. «Ես ասացի, որ այդ կամ այլ ֆորմատով հանդիպումների անհրաժեշտություն կա, քանի որ շատ հարցեր են կուտակվել, բայց նոր հանդիպման որոշում չկա».-պատասխանեց մեզ Խզմալյանը:»

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից

Ձեզ գուցե հետաքրքրի