Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:12 10-04-2024

Սա 12-րդ դարը չի, որ 50 մետրի տարբերությունը բան որոշի. Փաշինյանը՝ սահմանազատման մասին

Երեք անգամ ասացիք՝ չի երաշխավորում, չի երաշխավորվում, չի երաշխավորվում անվտանգությունը, բարեկեցությունը, զարգացումը, պատերազմի կանխումը։ Բնական հարց է առաջնում, եթե չի երաշխավորվում, ավելի լավ չի՞ կռիվը սկսեն 2 կմ-ից, քան 200 մետրից. ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ի՞նչ է տալու սահմանազատումը, սահմանագծումը ՀՀ-ին և ՀՀ-ի 4 բնակավայրերին»,-հետաքրքրվեց նա։

Նիկոլ Փաշինյանն արաձագանքեց, որ նա ելույթի մի հատվածն է հիշատակում, բայց ասել է նաև, թե ինչ անել, որպեսզի երաշխավորվի։

«Այս չերաշխավորելուց երաշխավորելը ճանապարհ կա անցնելու ու դա մենք պետք է անենք։ Մեր ամբողջ պրոբլեմների լուծման բանաձևը մինչև հիմա եղել է հետևյալը, բա արևելքում ի՞նչ են ասում, բա հյուսիսում ի՞նչ են ասում, հարավում ի՞նչ կա, և այդպես շարունակ։ Մենք չենք լուծել մեր խնդիրը, սա պետք է արձանագրենք»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանն ինչքան է մոտիկ Կիրանցին՝ նշեց. «Կներեք, սա 12-րդ դարը չի, որ 50 մետրի տարբերությունը բան որոշի, որովհետև նիզակը կարող է 50 մետր այս կողմ կամ էն կողմ ընկնել, կամ՝ քարը պարսատիկով շպրտես, կարող է 50 մետր այս կողմ ընկնել։ Այսօր ժամանակակից զենքերով տասնյակ կիլոմետրերի վրա թիրախ խոցելու խնդիր չկա»,-ասաց նա՝ նշելով, որ չի էլ ասում, թե 50-ի և 100-ի միջև տարբերույթուն չկա, բայց պետք է լուծել։

Փաշինյանը նշեց, որ սահմանազատումից հետո ոչ թե պետք է մտածեն՝ ինչպես ապրել Ադրբեջանի հետ, այլ փորձեն պայմանավորվել՝ ոնց են իրար հետ ապրելու։

«Սահմանգծման ոչ մի սցենարով Կիրանց գյուղի բնակիչը ստիպված չի լինի Իջևան գնալու համար Ադրբեջանի տարածքով անցնել, ոսկեպարցին էլ չէ, նայած՝ որ սցենարով կիրականացվի, ամենավատ սցենարի դեպքում էլ չի լինի, բայց Ոսկեպարը Կիրանցին միացնելու ենթակառուցվածքներ ունենալու խնդիր կարող է առաջանալ, կարող է՝ ոչ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
20:06 Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
19:17 ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
22:43 Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
23:05 Բանտերը գերծանրաբեռնված են, իսկ տնային կալանքով իշխանությունը թաքցնում է նաև ազատազրկված հայրենակիցների իրական թիվը