copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:59 10-04-2024

Պատմական Հայաստանի տեսլականի դեպքում ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում

Պատմական Հայաստանն առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար: Այս մասին այսօր կառավարության 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատմական Հայաստանի և Իրական Հայաստանի հակադրություններին:

«Այն մի խումբ երկրների հետ մեր թշնամանքի հարատև երաշխիք է և երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան: Պատմական Հայաստանը նաև երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնար ու գիտելիք չենք ունենա, հետևաբար, միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք: Սա էլ երաշխիք է, որ չենք ունենա իրական պետություն, իրական անկախություն, որովհետև պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով մենք փրկչի ու հովանավորի կարիք կունենաք, առանց որի գոյատևել չենք կարող: Ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում: Իսկ ֆորպոստը ոչ սահմանի, ոչ ինքնիշխանության, ոչ անկախության, ոչ տարածքային ամբողջականության կարիք չունի, նա կարիք ունի միայն հովանավորչության:

Ուշադրություն դարձրեք, որ անկախությունից ի վեր, մենք միշտ դիմադրողի կեցվածք ենք ընդունել, երբ լսել ենք տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության մասին միջազգային սկզբունքի մասին: Այդպես վարվել ենք, որովհետև դա անհրաժեշտ է եղել պատմական Հայաստանին: բայց մենք չենք էլ նկատել, որ մեր որոշ բարեկամների կողմից թաքուն ու բացահայտ քաջալերվող այդ մոտեցումով իրական Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների խախտելիությունը աբնխուսափելի դարձնող գործելակերպ ենք որդեգրել»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել