copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:45 09-04-2024

Ըդքան տուգանել կեղնի, որ մեզի կտուգանեն. Շիրակի մարզի գյուղացիները դժգոհում են

Այսօր առավոտից ոստիկանները Գյումրիի մսի վաճառքի կետերում ստուգումներ են իրականացրել, ինչը վրդովեցրել է մսավաճառներին։ Ոստիկանները մսավաճառներին մեկ շաբաթ ժամանակ են տվել, որից հետո «ոնց ուզում են՝ իրենց հարցերը պիտի կարգավորեն»։ Բանն այն է, որ շուկայում վաճառվող մսի համար պետք է ներկայացվի փաստաթուղթ, որը կփաստի, որ մսի մորթը սպանդանոցում է կատարվել։

Նշենք, որ դեկտեմբերից ուժի մեջ մտած նոր կարգավորումներով՝ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու և ոչնչացվելու է։ Ամբողջ ֆինանսական ծախսը կատարելու է տնտեսվարողը։

Միս-մսամթերքի շուկայում նոր կարգավորումները մսավաճառների սրտով չեն։ Ասում են՝ «ինչպես միշտ, հապճեպ ու ոտքի վրա ընդունված որոշում է։ Էլի գյուղացին է վերջում տուժելու»։

Մսավաճառ Խաչիկ Ավետիսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ իրենք ձեռքերը ծալած չեն նստելու։ Այսօր պատրաստվում էին բողոքի ակցիա իրականացնել Շիրակի մարզպետարանի դիմաց, բայց ոստիկանների հետ զրույցից հետո սպասելու են ևս մեկ շաբաթ։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի մսավաճառներն ու անասնապահները մարզում սպանդանոցների անհրաժեշտության մասին բարձրաձայնել էին դեռ նախորդ տարվա մայիսին։ Շիրակի մարզն ունի երկու սպանդանոց Ձորակապ և Հայկաձոր գյուղական բնակավայրերում։ Այս պահին աշխատող փաստացի գործում է միայն Հայկաձորի սպանդանոցը, որը չի հասցնում սպասարկել մարզի գյուղացիական տնտեսություններին: Հայկաձորը մարզի անասնապահական շրջաններից, Աշոցքից ու Ամասիայից հեռու է մոտ 100 կմ:

Սպանդանոցի մեքենան այդ հեռավորությամբ գյուղեր մորթի չի գնում, անասնատերերին առաջարկում է, որ կենդանուն իրենք բերեն սպանդանոց: Իսկ սա լուրջ խնդիր է Շիրակի մարզում։ Գյուղացին բավականին մեծ գումար, մինչև 40 հազար դրամ պետք է վճարի միայն մեքենային, որ անասունը սպանդանոց տեղափոխեն: Սա արդեն բարձրացնում է մսի ինքնարժեքը, գյուղացուն շահույթ գրեթե չի մնում:

«Ինչքան կարելի է տուգանել։ Ով քնից շուտ կզարթնի՝ օրենք կմոգոնե։ Երևի՝ իրանք էլ բան չեն հասկնա իրանց օրենքներից։ Ըդքան տուգանել կեղնի, որ կտուգանեն։ Էս հարցին պտի լուծում տան։ Ըսիկ տարիների ընթացքում լուծվող հարց է, ոչ թե օրերի ու շաբաթների»,-ասում է մսավաճառներից մեկը։
Մսավաճառները դժգոհում են, որ կառավարությունը որոշում ընդունելուց առաջ պիտի մարդկանց հնարավորությունները հաշվի առներ։ Եվ այս անհաշվենկատ վերաբերմունքի հետևանքով տուժում է գյուղացին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը