copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:20 09-04-2024

Ալիևը դրսում է ճնշում, Նիկոլը՝ ներսում․ փողոցային առևտրով զբաղվողների ապրանքներն առգրավել են

Այսօր լարված իրավիճակ է եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Փակ շուկայի մոտակայքում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են առգրավել փողոցում առևտուր իրականացնող անձանց ապրանքները, ինչի հետևանքով վիճաբանություն է սկսվել կողմերի միջև։

Առևտրականները սեփական ապրանքը լցրել են գետնին և տրորել, որպեսզի այն չառգրավեն։

«Մի քանի հարյուր հազարի ապրանք տարան։ Գյուղացուց պարտքով վերցրել, բերել էինք, որ ծախեինք, կարողանայինք ապրել, բայց քաղաքապետարանի աշխատողներն եկան ու բռնի ուժ գործադրելով առգրավեցին։

Այդ նույն ոգևորությամբ թող երկրի սահմանները պաշտպանեն, ոչ թե հող հանձնելուց խոսեն։ Ալիևը դրսում է ճնշում, Նիկոլը՝ ներսում։ Նիկո՛լ, դու ինձ աշխատանքով ապահովե՞լ ես, որ իմ օրվա հացի գումարը խլում ես»,- մեզ հետ զրույցում ասաց Մաշտոցի պողոտայում միրգ-բանջարեղեն վաճառող քաղաքացիներից մեկը։

Նշենք, որ մայրաքաղաքում փողոցային առևտուրը արգելվում է: Տուգանքից բացի նաև ապրանքներն են առգրավում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ