copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:30 07-04-2024

«Վըսկե ծերքեր». արցախցիների ձեռքի աշխատանքները՝ Երևանում

Այսօր՝ ապրիլի 7-ին, Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող պուրակում տեղի ունեցավ «Վըսկե ծերքեր» փառատոնը, որը կազմակերպել էր «Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն» ՀԿ-ն: Սա արդեն երկրորդ փառատոնն է, առաջինը տեղի էր ունեցել Ամանորից առաջ և մեծ հաջողություն էր գրանցել: Իսկ այսօր արդեն երկրորդն է տեղի ունեցել՝ ապրիլի 7-ի առթիվ։

Փառատոնի շրջանակներում գործում էր տոնավաճառ, որտեղ արցախցիները ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները։ Ցուցադրվեցին ձեռագործ տարատեսակ աշխատանքներ․ փայտագործություն, մոմագործություն, ասեղնագործություն, արծաթագործություն։ Մարդիկ կարողացան համտեսել արցախցիների պատրաստած ժենգյալով հացը, փախլավան և ծանոթացան Արցախի հարուստ խոհանոցին։

Ինչպես նշում են կազմակերպիչները՝ փառատոնի գաղափարը ծագել էր դեռևս բլոկադայի ընթացքում, սակայն ցավոք սրտի հնարավոր չեղավ այդ գաղափարն ի կատար ածել։ «Պետք էր նոր շուկայում ինտեգրել արցախցիներին, որոշեցինք փառատոնը կազմակերպել այստեղ։ Առաջինը փոքր մասշտաբի էր, փակ տարածություն էր, այս անգամ փորձել ենք բացօթյա իրականցնել և ավելի շատ մարդկանց ընդգրկել։

Փառատոնի ընթացքում մարդիկ կարողանում են իրացնել իրենց ապրանքները և նոր կապեր հաստատել շուկայում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց կազմակերպիչներից մեկը։

Կազմակերպիչները նշեցին, որ իրենց հիմնական նպատակն է օգնել շնորհաշատ կանանց վաճառել իրենց ստեղծագործությունները և ոգևորել՝ նորը ստեղծելու համար:

Ֆոտոշարք