copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:26 07-04-2024

Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը վերաբացվել է հարձակումից հետո

Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը վերաբացվել է Իսրայելի հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հյուպատոսության նոր շենքը գտնվում է նախորդին մոտ, որը ոչնչացվել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի հրթիռով։

Մինչ այս Իրանն անցկացրել է երկրի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված Դամասկոսում հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը։

Ապրիլի 1-ին Իսրայելը հրթիռային հարձակում է գործել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Շենքն ամբողջությամբ ավերվել է։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին որպես հարձակման թիրախ նշել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանման հրամանատար գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին