Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:44 06-04-2024

Ակնայում ական է պայթել. կա տուժած ադրբեջանցի

Օկուպացված Արցախի Հանրապետության Ակնայի շրջանում ականի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ պայթունի հետևանքով 2000 թվականին ծնված Պիրիև Անար մուրշուդ օղլին ծառայողական պարտականությունները կատարելիս ձեռքերի և ոտքերի թեթև վնասվածքներ է ստացել: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։

Պիրիև Անար մուրշուդ օղլին Ադրբեջանի պետական ականազերծման գործակալության աշխատակից է։