copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:49 05-04-2024

ՀՀ-ին Միջերկրական ծովից մոտնեում է հերթական ցիկլոնը

Այսօրվանից սկսած՝ հանրապետությունում հաստատված կայուն եղանակային ռեժիմը կավարտվի. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«ՀՀ-ին Միջերկրական ծովից մոտնեում է հերթական ցիկլոնը, դրա ազդեցությունը կզգացվի այսօր երեկոյան։ Առաջիկա հինգ օրերին հանրապետությունը պարբերաբար գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում։ Շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,-ասաց նա։

Ըստ Սուրենյանի, ցածր լեռնային շրջաններում տեղումները կլինեն անձրևի տեսքով, բարձր լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։

Ըստ նրա՝ ցերեկային ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-15 աստիճանով։

«Ցրտահարության վտանգ մենք չենք տեսնում»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին