Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:01 05-04-2024

Ռուսական կողմը սպասում է Երևանից պաշտոնական հաղորդագրությունների

ՎաՌուսաստանը կկարողանա գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի բանակցությունների արդյունքները միայն այն բանից հետո, երբ Երևանից պաշտոնական հայտարարություններ հայտնվեն այս հարցի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը, թեև կան որոշակի հաղորդագրություններ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա կոչ է արել սպասել «Հայկական կողմից որոշ հայտարարությունների մասին, որ նրանք նկատի ունեն քննարկել տրանսատլանտյան ինտեգրման թեման»։

Ձեզ գուցե հետաքրքրի