Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:01 04-04-2024

Ստոլտենբերգը կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ռուս-ուկրաինական հակամարտության մասնակից չէ

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ևս մեկ անգամ հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ստոլտենբերգի խոսքերը։

«ՆԱՏՕ-ն այս հակամարտության մասնակից չէ և չի լինի։ ՆԱՏՕ-ն միայն օգնում է Ուկրաինային իրականացնել ինքնապաշտպանության իր իրավունքը․․․ Մենք մարտական ստորաբաժանումներ Ուկրաինա ուղարկելու պլաններ չունենք, նման հարցումներ չեն եղել։ Ուկրաինացիները զենք, զինամթերք են խնդրում, մենք դա մատակարարում ենք, բայց դա ՆԱՏՕ-ին հակամարտության մասնակից չի դարձնում», - հայտարարել Է գլխավոր քարտուղարը։

Բացի այս, նա նաև նշել է, որ դաշինքի անդամ երկրները գիտակցում են Ուկրաինային մեծ քանակության զինամթերքի և հակաօդային պաշտպանության համակարգերի շուտափույթ տրամադրման կարևորությունը։

«Նրանք (խմբ․ ՆԱՏՕ-ի անդամները) կգնահատեն իրենց հնարավորությունները և կմտածեն, թե արդյոք կարող են ավելի շատ համակարգեր մատակարարել»,- հավելել է Ստոլտենբերգը։

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, չորեքշաբթի և հինգշաբթի տեղի են ունեցել դաշինքի երկրների ԱԳՆ ղեկավարների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերը, որոնց մասնակցել է նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է