Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:53 04-04-2024

Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել շուրջ 174 հազար բնակչություն ունեցող Պատխանկոտ քաղաքից 147 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։

Օջախը գտնվել է 21 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: