copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:05 04-04-2024

Խնդրահարույց վարկը մարելուց 5 տարի անց կորչում է «վատ պատմությունը»

Նախկինում դրսևորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր տրամադրվող վարկերի պայմանների խստացման կամ հիմնականում ընդհանրապես չտրամադրման համար: «ԱՌՔԱ» վարկային բյուրոյի օրեր առաջ արած այս հայտարարությունը հանրային անհանգստություն է առաջացրել:

Oragir.News-ը հարց ուղղեց ՀՀ կենտրոնական բանկ, պարզելու՝ «ԱՌՔԱ» վարկային բյուրո՞ն է որոշում տրամադրել վարկ, թե՞ բանկը:

«Վարկ տրամադրելիս ֆինանսական կազմակերպությունները հաշվի են առնում նաև վարկային պատմությունը: Եվ եթե տեսնեն, որ վարկային պատմության մեջ խնդիր է առկա, ապա կարող են մերժել։ Դա վարկի տրամադրման կարևոր պայմաններից մեկն է, բայց միակը չի։ Բանկն է որոշում այդ տեղեկատվությունը հաշվի առնել, թե ոչ։ Սովորաբար՝ հաշվի առնում են»,- փոխանցում են Կենտրոնական բանկից։

Հարցին, թե ո՞ր դեպքերում կարող են հաշվի չառնել վարկային վատ պատմությունը, Կենտրոնական բանկից մեզ պատասխանեցին․

«Գուցե ոսկու գրավով վարկ վերցնելիս հաշվի չառնեն։ Հստակ չեմ կարող ասել, բայց գուցե Դուք փորձեք, վատ վարկային պատմություն ունենալով հանդերձ, ոսկի գրավադրել և բանկը մերժի: Դա իրավաչափ է։ Բանկը լիովին ինքն է որոշում: Բայց այդ տեղեկատվությունը արտացոլվում է «ԱՌՔԱ» վարկային բյուրոյում: Խնդրահարույց վարկը մարելուց 5 տարի հետո պարզապես կորչում է այդ տեղեկատվությունը»։

Իսկ ավելի վաղ Վարկային բյուրոն ԿԲ-ի այս դիրքորոշումից տարբերվող, խիստ հայտարարություն էր արել. «Վարկային պատմությունը բարելավելու համար նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը»:

Ի դեպ՝ թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել նաև «ԱՌՔԱ» վարկային բյուրոյի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ