copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:25 03-04-2024

Մարդկանց միայն 8 տոկոսն է լիովին վստահում Նիկոլ Փաշինյանին. GALLUP

«GALLUP International Association»-ը մարտի 27-29-ը 1101 քաղաքացիների շրջանում հարցումներ է անցկացրել։

Քաղաքացիներից հետաքրքրվել են, թե ինչպես են գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։

«Եթե 2023 թվականի հունվարին 13.8 տոկոսը, իսկ մարտին՝ 16.2 տոկոսը նշել էին, որ լիովին դրական են գնահատում, ապա 2024 թվականի մարտին միայն 8 տոկոսն է ասել, որ լիովին դրական են գնահատում։ 17.1 տոկոսն ասել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 19.9՝ ավելի շուտ բացասական, 47.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 7.9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Քաղաքացիներին նաև հարցրել են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահամանազատումը իրականացնել փուլային և նախատեսում է սկսել Տավուշի մարզից, ինչը նշանակում է 4 բնակավայրի՝ գյուղերի անկլավների փոխանցում Ադրբեջանին, որքանո՞վ է այս մոտեցումն իրենց համար ընդունելի.

«2.9 տոկոսը նշել է, որ միանշանակ ընդունելի է, ավելի շուտ ընդունելի է՝ կարծում է 6 տոկոսը, ավելի շուտ ընդունելի չէ նշել է 7.8 տոկոսը և 79. 7 տոկոսը նշել է, որ ընդհանրապես ընդունելի չէ։ Այս հարցին դժվարացել է պատասխանել 3.6 տոկոսը։ Հարցվածների շուրջ 90 տոկոսը կարծում է, որ այս մոտեցումն ընդունելի չէ»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել