copy image url
Ավելին 5 տարի առաջ - 20:14 25-08-2021

Նշվել է, թե մարդկանց քանի տոկոսն է պատվաստումից հետո վարակվել կորոնավիրուսով

Հոլանդացի գիտնականները վերլուծել են պատվաստված մարդկանց շրջանում կորոնավիրուսի դեպքերի վիճակագրությունը: Դա անելու համար նրանք գրեթե 25,000 բուժաշխատողների խումբ են ուսումնասիրել ։ Պարզվել է, որ պատվաստումից հետո մասնակիցների մեկ տոկոսից ավելի քիչ մասն է հիվանդացել, և նրանք բոլորը հիվանդությունը թեթև են տարել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են medRxiv.org կայքում: Հոդվածում մասնագետները նշում են, որ գոյություն ունեցող պատվաստանյութերից ոչ մեկը 100 տոկոսով արդյունավետ չէ: Վարակվելու փոքր հավանականություն միշտ կա:

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ պատվաստման ամբողջական կուրսն անցած 24 706 մարդկանցից 161 -ը հիվանդացել են: Սա հետազոտության մասնակիցների ընդհանուր թվի 0,65% -ն է:

Հոդվածի հեղինակները նշում են, որ հիվանդության բոլոր դեպքերը եղել են թեթև: Ոչ մի հիվանդ հոսպիտալացման կարիք չի ունեցել:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը