Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:05 02-04-2024

Այսօր մենք կունենանք «Գոյ» թատրոն վերեւում, որտեղ այդ նույն թատրոնը թող շարունակի գործել. Արմեն Մարության

Բայց ինչո՞ւ եք այսպես չարախնդորեն տրամադրված միմյանց հանդեպ, պետք չի այդպես չարությամբ մոտենալ խնդրին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, Սունդուկյանի անվան թատրոնում հանդիպման ժամանակ՝ դիմելով «Գոյ» թատրոնի դերասաններին, ասաց Սունդուկյան թատրոնի դերասան Արմեն Մարությանը:

«Փորձարարական թատրոնները շատ լավ բան են: Վարդան Աճեմյանը ավանգարդիստական թատրոնի մասին ասում էր՝ դրանք կարեւոր են, բայց էն տեսակ բաներ եմ տեսնում, ոնց որ հորս բեղերի հետ խաղան: Այսինքն դա բաց թողնել բեմ մի քիչ բեմ, դժվար է, պետք է հասունանան»,-ասաց նա՝ հավելելով, որ Սունդուկյան թատրոնն էլ ուներ իր ստուդիան՝ իր առանձնացված բեմով, եւ եթե այնտեղի ներկայացումը հաջող էր լինում, այն վերեւի բեմից իջնում էր մեծ բեմ:

«Մազմանյան Արմենը որպես երիտասարդ ռեժիսոր դիմեց Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Ղափլանյանին, եւ իրեն նույնպես թույլ տվեցին այդտեղ անել բեմադրություն: Դա այնքան երկարեց, հասավ Խորեն Աբրահամյանին, Խորեն Աբրահամյանն էլ թույլ տվեց, որ բեմադրություններ անի այդտեղ եւ դա երկարեց այնքան, մինչեւ նախարար Հասմիկ Պողոսյանին: Այդ ժամանակ Փոսի թատրոնը ծախեցին եւ այդ ստատուսը տվեցին Մազմանյան Արմենին: Փոսի թատրոնի հրաշալի թատրոնի 30 դերասաններին կցեցին Մազմանյանի թատրոնին: Մազմանյան Արմենին տվեցին Ադրին, որը մի շշմելու տեղ էր, իսկական փորձարարական թատրոնի տեղ, բայց Արմեն Մազմանյանը մեկ մլն դոլարով վաճառեց Ադրին, ու սկսվեց էս տարածքի կռիվը:

Սուդուկյանը մեր ազգային թատրոնն է, յուրաքանչյուր դերասանի ցանկությունը, երազանքը պետք է լինի այս թատրոնում աշխատելը, որ ինքն արժանացել է դրան, որ իրեն ընդունել են էս թատրոն: Հիմա 20-30 հոգու էս թատրոն են ընդունել, ասում են՝ եկեք, այս թատրոնում պետք է աշխատեք: Հիմա ինձ հետաքրքիր է, չես ուզո՞ւմ»,- ասաց նա:

Արմեն Մարությանը վտահեցրեց, որ Սունդուկյան թատրոնում ամեն տեսակի բեմադրություն էլ արվում է. «Այսօր մենք կունենանք «Գոյ» թատրոն վերեւում, որտեղ այդ նույն թատրոնը թող շարունակի գործել»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով