Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:30 01-04-2024

Ցանկացած անկանխիկ գնման դեպքում թոշակառուին պիտի փոխանցվի 10% հետվճարը. ՄՍԾ-ն հաստատում է

Չնայած՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 10 բանկ է միացել, սակայն սոցցանցերում երբեմն հրապարակվում են գրառումներ, տեղեկացնելով, որ ոչ բոլոր անկանխիկ գնումների դեպքում է փոխանցվում 10 տոկոս հետվճարը, կիրառվում է տարբերակված մոտեցում։ Մասնավորապես՝ թոշակառուի քարտով կոմունալ վճարում կատարելու դեպքում 10 տոկոս հետ չի փոխանցվում։ Թոշակառուն անակնկալի է գալիս, իսկ բանկից պարզորոշ պատասխան չի ստանում։

Oragir.News-ը կապ հաստատեց Միասնական սոցիալական ծառայության հետ, պարզելու համար, թե թոշակառուի քարտով ի՞նչ գնումներ կատարելու պարագայում է փոխանցվում 10% հետվճարը, արդյո՞ք կան բացառություններ։

Միասնական սոցիալական ծառայության համակարգող տեղակալը մեզ տեղեկացրեց, որ անկանխիկ ցանկացած գնում կատարելու դեպքում՝ առավելագույնը 5000 դրամ, փոխանցվում է 10% հետվճարը։

«ՀՀ տարածքում, եթե գնումը անկանխիկ եղանակով է կատարվում՝ 10% քեշբեքը հաջորդ ամսվա 20-ից ամփոփվում և նստում է շահառուի հաշվեհամարին»։

Հարցին, թե արդյո՞ք այդ կարգը հաստատված է ՄՍԾ-ի կողմից, թե՞ բանկերն են կամայական որոշում, պատասխանեցին․

«Ոչ, դա Կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգ է, ՄՍԾ-ի կողմից նույնպես հաստատվել է»։

Հարցրեցինք, թե ինչպե՞ս կարող է քաղաքացին իր շահերը պաշտպանել, եթե քարտով կատարված գնումների 10%-ից պակաս հետվճար է փոխանցվել։

«Եթե ինչ-որ պատճառներով չփոխանցվի՝ այսինքն հաջորդ ամսվա ընթացքում հետվճարը չկատարվի, այդ դեպքում ընթացակարգը հետևյալն է լինելու․

Պետք է դիմել ՄՍԾ, համապատասխան բանկ՝ հասկանալու համար չփոխանցվելու պատճառը։

Այն բոլոր գործընկեր բանկերը՝ որոնք միացել են Միասնական սոցիալական ծառայությանը կենսաթոշակները վճարելու համար, նաև կատարում են Կառավարության որոշմամբ սահմանված՝ անկանխիկ եղանակով իրականացված շահառուների կողմից գնումների 10% քեշբեքի ծրագիրը։

Մնացած դեպքերում՝ Կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգը ամբողջությամբ կատարված է, պաշտպանվելու անհրաժեշտություն չկա»,- ասաց համակարգող տեղակալը։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին