copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:50 31-03-2024

Իրանի և Ադրբեջանի սահմանին կրակոցներ են հնչել

Tert.am-ի փոխանցմամբ՝ Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները։

Երկու տղամարդ փորձել են Իրանից մտնել Ադրբեջան։ Սահմանապահները զենք են կիրառել նրանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվել կանգ առնելու հրամանին։

Արդյունքում մեկը վիրավորվել է, իսկ մյուսը, օգտվելով բարդ տեղանքից և անբարենպաստ եղանակից, հետ է փախել Իրան։

Տարածքի խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 10 կգ թմրանյութ, որի հետևից եկել են Ադրբեջանի երկու բնակիչ. նրանք ձերբակալել են:

Ամենից շատ դիտված