Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:45 29-03-2024

Ալիևի օգնականը պնդում է՝ ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղությունը մոտ են, քան երբևէ

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևն այս մասին ասել է չինական Phoenix հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հաջիևն ընդգծել է, որ վերջին ամիսները Հայաստանի և Ադրրբեջանի պատմության մեջ «ամենահանգիստ» ժամանակահատված են եղել։

«Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, իսկ վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է նա՝ հերթական անգամ քննադատելով ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո շուրջ 30 տարի անցկացված բանակցությունները։

Ադրբեջանցի պաշտոնյայի պնդմամբ՝ Մինսկի խումբը գործնականում անարդյունավետ էր.

«Խումբը, որի համանախագահներն էին նաև Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, գործնականում անարդյունավետ էր։ Այսօր խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է տիրում»։

Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանի տեսլականն է կովկասյան տարածաշրջանը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի։ Նա ասել է, որ Ադրբեջանն է Հայաստանին առաջարկել խաղաղության պայմանագիր ստորագրել, չնայած այն բանին, որ իր տարածքները երկար տարիներ «օկուպացվել էին»։

«Աշխարհը Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չէ: Խաղաղությունն այստեղ է՝ հարավկովկասյան տարածաշրջանում, երկու երկրների միջև։ Մենք տեսնում ենք, որ առաջ ենք գնում, բայց կան որոշակի քաղաքական միջոցներ, որոնք բացասաբար են անդրադառնում տարածաշրջանային համագործակցության և խաղաղության օրակարգի վրա»,- եզրափակել է Ալիևի օգնական։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում