copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:39 29-03-2024

Մութ ամպեր՝  Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. shamshyan.com

Երեկ՝ մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Տիգրան Գ.-ն և հայտնել, որ ինքը Ազատության պողոտա 1/43 հասցեում իրականացնում է 4 և 5-հարկանի բազմաբնակարան շենքերի շինարարություն և նշված շինարարության հարևանությամբ՝ փողոցի մյուս կողմում է գտնվում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առանձնատունը։

Տիգրան Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 25-ին Գ. Բեգլարյանն ու ևս 2 հոգի իրեն հրավիրել են Գ. Բեգլարյանի առանձնատան տարածք, որտեղ տևական ժամանակ զրույց է տեղի ունեցել նրանց միջև ու Գագիկ Բեգլարյանը նշել է, որ կառուցվող շենքի 4-րդ հարկի բնակարանի տեսարանը բացվում է դեպի իր առանձնատան տարածք, որտեղից ակնհայտ տեսանելի է իր տան անցուդարձը, ինչից հետո իր և ընկերության մյուս համասեփականատիրոջ, ով ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, բնակվում է Միացյալ նահանգներում, հասցեներին Գ. Բեգլարյանն ու նրա մոտ գտնվող մարդիկ հնչեցրել են հայհոյանքներ, ինչպես նաև իր կյանքին և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքներ։

Տիգրան Գ-ն ոստիկաններին հայտնել է որ ինքն աշխատում է «Կապիտալ պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել