Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:01 28-03-2024

Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի կեսերին։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը պատմեց, որ այդ հանդիպման ժամանակ չեն քննարկվել հարցեր, որոնք պառլամենտական դիվանագիտությունից դուրս են, բայց այնուամենայնիվ կողմերը չեն կարողացել շրջանցել սահմանային լարվածության հարցերը։

«Բավական կառուցողական հանդիպում էր։ Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա։ Նրանք էլ ասում են, որ մենք ենք հարձակվելու։ Ինքը փորձում էր վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք չի նախապատրաստվում, մեղադրեցինք երկուստեք զենք գնելու մեջ։ Մի փոքր վեճ եղավ, որից հետո վերադարձանք պառլամենտական հարթություն»,– ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև հանդիպում էր կայացել մարտի 22-ին Ժնևում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ