Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:03 28-03-2024

Ադրբեջանն իր գործողություններով չեզոքացնում է Նիկոլ Փաշինյանի ցանկությունները

Վերջին շրջանում ադրբեջանական օրակարգից դուրս չի գալիս հակառակորդ երկրին հայկական 8 գյուղերի «վերադարձի» հարցը։

Որպես «լրացուցիչ փաստարկ»՝ ադրբեջանական մամուլը բերում է 1990-ական թվականներին այդ գյուղերից ադրբեջանցի ընտանիքների «բռնատեղահանումը», հատկապես «Բաղանիս Այրիմ»-ում 1990 թվականի մարտի 23-ի լույս 24-ի գիշերը կատարված դեպքերը։ Նշվում է, որ այդ ժամանակահատվածում հայկական ուժերը զրահատեխնիկայով և տանկերով մտել են գյուղ ու սպանել 10 հոգու, տները կողոպտել և հրկիզել,իսկ 400-ից ավել բնակիչների տեղահանել։ Դրա հետևանքով Ադրբեջանում հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակում Հայաստանից 18 հոգու նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

Ծանոթ ոճ է, որով շարունակվում է Արցախում 2022-23 թվականների շրջափակման ժամանակ մի շարքանձանց առևանգման գործընթացը։ Նրանք՝ Ռաշիդ Բեգլարյանը, Վագիֆ Խաչատրյանը և մյուսները շինծու քրեական գործերի շրջանակներում Հակարիի կամրջի տարածքից առևանգվել էին ու պահվում են Բաքվում, մեղադրվելով «ադրբեջանցի բնիկ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն» իրականացնելու համար։

Ադրբեջանը լավ է գիտակցում, որ քանի դեռ իշխանությունը Հայաստանում գտնվում է Նիկոլ Փաշինյանի մոտ, ինքը կարող է ոչ միայն 8 գյուղ պահանջել ու ստանալ, այլ նաև ամբողջ Հանրապետության տարածքի նկատմամբ իր հավակնությունները կենսագործել։ Եվ եթե հիմա «Գյոյչա, Բասարքեչար, Գորուս, Դավալու» և այլ տեղանունները մամուլում հնչում են ժամանակ առ ժամանակ՝ որպես Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների ակնարկներ, ապա հարմար աշխարհաքաղաքական դասավորության դեպքում նրանք «Աշաղի Ասկիպարա»-յի պես աղճատելով, ենթադրենք, «Իրավան»-ը, կսկսեն արդեն Հայաստանի մայրաքաղաքի «յուրացման» մեդիաարշավը, որը, սովորաբար, նախորդում է ռազմարշավին։

Իսկ առայժմ, ադրբեջանական տեղեկատվական օղակները զբաղված են օկուպացիայի նախապատրաստվող 8 գյուղով՝ իրենց աղմուկով լիկվիդացնելով Փաշինյանի հայտարարած «31 գյուղերի» մասին, որոնք իբր թե պետք է Հայաստանին վերադարձնի Ադրբեջանը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ