copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:35 27-03-2024

Ո՞նց կարող է բաղանիսցու ոգին կոտրող լինի․ գյուղապետը՝ Բաղանիսում տիրող իրավիճակի մասին

«Բաղանիսում իրավիճակը հանգիստ է, այս պահին որևէ արտառոց բան չի կատարվում»,- այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը։

Հարցին՝ իրավապահները թույլ տալի՞ս են մոտենալ Սուրբ Աստվածածին եկեղեցուն,մոմ վառել, քանի որ բոլորովին վերջերս ոստիկանները արգելել էին Տավուշ ժամանած քաղաքացիներին մոտենալ եկեղեցուն, Բաղանիսի գյուղապետն այսպես պատասխանեց․

«Ես այս օրը գյուղում չեմ եղել, կոնկրետ այդ դեպքի մասով չեմ կարող ասել, բայց դա մեր եկեղեցին է, ո՞նց կարող են արգելել մեր եկեղեցուն մոտենանք։ Դա մեր եկեղեցին է, երբ անցնում ենք՝ մոմ ենք վառում»։

Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր սպասվող զիջումներից, ապա հավելել, որ իր այցին հաջորդելու են որոշակի աշխատանքներ․

«Այս խոսակցությունից հետո, կլինի՝ մյուս շաբաթ, թե մյուս ամիս, թե 3 ամիս հետո, նոր-նոր կսկսեն տեղում գալ, դուք էլ կտենաք։ Կարևոր է, որ դուք իմանաք, թե ինչ են անում»։

Բաղանիսի գյուղապետից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս պահին նման աշխատանքներ իրականացվո՞ւմ են։

«Ես չեմ տեսել նման խմբերի, կարծում եմ, եթե եկած լինեին, կիմանայինք»։

Ամփոփելով զրույցը Գևորգ Սահակյանն ասաց, որ Բաղանիսի բնակիչները մնում են նույն կարծիքին՝ ոչ մի մետր հող չեն պատրաստվում զիջել թշնամուն․

«Բոլորի ոգին տեղն է, ո՞նց կարող է բաղանիսցու ոգին կոտրող լինի, չի՛ կարող»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը մարտի 18-ին ուղևորվել է Տավուշի մարզ,հանդիպել սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ և հայտնել սպասվող զիջումների մասին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին