Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:04 26-03-2024

Հիմա մի շրջան է, որ մեզնից նախորդ 30 տարիների համար փորձելու են վրեժ լուծել. Փաշինյանի արդարացումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ՔՊ ակտիվի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Հիմա, ինչ-որ առումով, մի շրջան է, որ մեզնից նախորդ 30 տարվա համար փորձելու են վրեժ լուծել։ Մեր էն նախորդ 30 տարին նրա մասին են, որ մենք էլ, իրենց արած էն նախորդի հետ կապված, համարել ենք, որ արդարացվածություն ունենք․ նրանք՝ իրենց հերթին, մենք՝ մեր հերթին։ Ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս ալիքը պետք է կանգնեցնել, որպեսզի մեր հաջորդ սերունդներին հնարավորություն տանք ապրել խաղաղ, հանգիստ, երջանիկ»,- ասել է նա։

Վարչապետը կարևորել է նիհիլիզմի մեջ չընկնելն ու մեր ինքնությունը պահպանելը։

«Ուժեղանում են այն ազգերն ու պետությունները, որ ասում են՝ էս մեր թերություններն են, որ ուզենք էլ՝ չենք կարող վերացնել, պետք էլ չի։ Կարող ենք առավելություններն ուժեղացնել, որ թերությունները այդքան ուժեղ չերևան»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ պետք է կառուցել վաղվա պատմությունը, և այսօր պետք է որոշել, թե վաղվա պատմությունն ինչ գույնի է․ «Մենք պետք է այնպես անենք, որ վաղվա պատմությունը սև գույնի չլինի, որովհետև այդ գույնից բոլորս հոգնել ենք»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիում կայացած Նախաձեռնող խմբի նիստի իր ելույթում Փաշինյանը խոսել է Սահմանադրության, խաղաղության, լեգիտիմության եւ այլ թեմաների մասին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում